Գյոթե ինստիտուտի վկայագրերը (Գյոթե սերտիֆիկատ) լեզվի իմացության միջազգայնորեն ճանաչված վկայականներ են։ Ինչպես Գերմանիայում այնպես էլ Գերմանիայից դուրս դրանք ողջ աշխարհում ծառայում են որպես գերմաներենի հմտությունների ապացույց։ Գյոթե սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է հանձնել գերմաներենի համապատասխան քննությունը։ Մանրամասն ծանոթացեք լեզվի քննությունների մակարդակներին և տեղեկացեք, թե որտեղ ու երբ կարող եք քննություն հանձնել։
Գերմաներենի գիտելիքներ ձեռք բերելու պատճառներ շատ կան․ լինեն դրանք մասնագիտության ոլորտում ավելի հաջող դիրքավորվելու թե՛ զուտ անձնական հետաքրքրքության համար։ Սակայն, ով ցանկանում է ապացուցել գերմաներենի իր իմացությունը, ապա նրան անհրաժեշտ է իր գիտելիքների ակտուալ վիճակը փաստող պաշտոնականա վկայագիր։
Երևանի գերմաներենի ուսուցման կենտրոնում Դուք կարող եք հանձնել Ձեր քննությունը՝ բոլոր մակարդակներում։ Դրանք կառուցված են դժվարության աստիճանով միմյանց լրացնող վեց մակարդակներից, որոնք համապատասխանում են Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակին (ԵՀՉ). Առաջարկվում է քննությունների ամբողջ ներկապնակը՝ սկսած սկզբնական A1 մակարդակից մինչև C2 մակարդակի Գերմաներենի Մեծ դիպլոմը (Großes Deutsches Sprachdiplom)։ Բացի այդ, ուսանողների և հետազոտողների համար առաջարկվում է TestDaF քննությունը։ Վերջինս կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Գերմանիայում ուսանել, հետազոտություններ անել կամ աշխատել։ Այս վկայականը ճանաչվում է Գերմանիայի բոլոր բուհերի կողմից։ Առաջարկվում է նաև TestAS քննությունը։ Այն ստուգում է կոգնիտիվ ունակությունները, որոնք առանձնապես կարևոր են Գերմանիայում բուհական հիմնավոր կրթություն ստանալու համար ։ Կա նաև onSET քննությունը, որը գերմաներեն սովորողներին հնարավորություն է տալիս արագ ստուգել իրենց գիտելիքները և առանձնանում է նրանով, որ քննոթյան ավարտին արդյունքներն անմիջապես հայտնի են դառնում։
Ձեզ անհրաժե ՞շտ է գերմաներենի գիտելիքների ակտուալ վիճակը փաստող միջազգային ճանաչում ունեցող պաշտոնական վկայագիր։ Մենք առաջարկում ենք գերմաներենի քննություններ լեզվի բոլոր մակարդակներում՝ A1-ից C2։
Քննության ամսաթիվը (ենթակա է փոփոխության) | Քննության տեսակը |
Գրանցում |
Գինը՝ եվրոյով Վճարումը՝ ՀՀ դրամով |
06.-08.03.2025 22.-24.05.2025 10.-12.07.2025 23.-25.10.2025 04.-06.12.2025 |
12.-13.02.2025 05.-06.05.2025 23.-24.06.2025 06.-07.10.2025 10.-11.11.2025 |
160 EUR | |
06.-08.03.2025 22.-24.05.2025 10.-12.07.2025 23.-25.10.2025 04.-06.12.2025
|
12.-13.02.2025 05.-06.05.2025 23.-24.06.2025 06.-07.10.2025 10.-11.11.2025 |
170 EUR | |
06.-08.03.2025 22.-24.05.2025 10.-12.07.2025 23.-25.10.2025 04.-06.12.2025
|
12.-13.02.2025 05.-06.05.2025 23.-24.06.2025 06.-07.10.2025 10.-11.11.2025 |
1 մոդուլը՝ 70 EUR 2 մոդուլը՝ 140 EUR 3 մոդուլը՝ 210 EUR 4 մոդուլը՝ 240 EUR |
|
13.-15.02.2025 25.-26.04.2025 26.-28.06.2025 25.-27.09.2025 27.-29.11.2025 |
27.-28.01.2025 08.-09.04.2025 09.-10.06.2025 08.-09.09.2025 10.-11.11.2025 |
1 մոդուլը՝ 80 EUR 2 մոդուլը՝ 160 EUR 3 մոդուլը՝ 240 EUR 4 մոդուլը՝ 280 EUR |
|
13.-15.02.2025 25.-26.04.2025 26.-28.06.2025 25.-27.09.2025 27.-29.11.2025 |
27.-28.01.2025 08.-09.04.2025 09.-10.06.2025 08.-09.09.2025 10.-11.11.2025 |
1 մոդուլը՝ 80 EUR 2 մոդուլը՝ 160 EUR 3 մոդուլը՝ 240 EUR 4 մոդուլը՝ 280 EUR |
|
|
Բոլոր քննությունների համար մենք առաջարկում ենք քննությանը նախապատրաստող անվճար ինտերակտիվ թեստ-նմուշներ։
Մայիս ամսվա վկայականները կարող եք վերցնել մեր գրասենյակից:
Վկայականները տրվում են 6 շաբաթվա ընթացքում
ամբողջ քննական շաբաթն ավարտելուց և քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո:
Մեկ այլ անձ կարող է վերցնել վկայականը ձեզ համար:
Դա անելու համար նա պետք է տրամադրի ձեր և իր անձնագրերի պատճենները: