Այս թեստի օգնությամբ կարող եք ստուգել գերմաներենի իմացության Ձեր մակարդակը։ Թեստը Ձեզ նախնական կողմնորոշում է տալիս, թե Դուք որքան լավ եք հասկանում գրավոր կամ բանավոր տեքստերը, ինչպիսին են քերականական Ձեր գիտելիքները և բառապաշարը։
Մեր դասընթացները համապատասխանում են Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակին։
Գերմաներենի ուսուցման կենտրոն
Ձորափի 5/1
0015 Երևան, Հայաստան
ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ, ՊԱՐԶ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ԲԱԶՄԱԶԱՆ
Գերմաներենի ուսուցման կենտրոնում լեզուվի հետ համատեղ ծանոթանում եք գերմանախոս երկրների մշակույթին: Լեզվի իմացության մակարդակը ստուգող թեստավորման միջոցով պարզում ենք, թե նախնական ինչ իմացություն ունեք, ապա փորձնական դասընթացից հետո ընտրում ենք համապատասխան դասընթացը: Եկե՛ք և ավելի մոտիկից ծանոթացեք գերմաներենի ուսուցմանը Երևանի գերմաներենի ուսուցման կենտրոնում:
Մեզ մոտ անցկացվող քննությունները միջազգայնորեն ճանաչված են և բազմաթիվ գործատուների ու ուսումնական հաստատությունների կողմից ընդունվում են որպես որակավորման ապացույց: