GOETHE-ZERTIFIKAT C2: GDS

builder image

Դուք ցանկանում եք՝

  • Ուսանել կամ հետազոտել Գերմանիայում
  • Դասավանդել Գերմանիայի դպրոցներում
  • Ստուգել C2 մակարդակում գերմաներենի Ձեր գիտելիքների առկայությունը և առաջադիմությունը
  • Ստանալ միջազգային ճանաչում ունեցող լեզվի պաշտոնական վկայագիր։

Goethe-Zertifikat C2: (Großes Deutsches Sprachdiplom) քննությունը նախատեսված է չափահասների/մեծահասակների համար։ Այն հավաստում է լեզվի ընդլայնված և խորացված մակարդակ  և համապատասխանում է Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակի վեցերորդ մակարդակին։

Քննությունը հաղթահարելով, Դուք ցույց եք տալիս, որ

  • Կարողանում եք հեշտությամբ հասկանալ այն ամենն, ինչ կարդում և լսում եք։
  • Կարողանում եք զանազան գրավոր և բանավոր աղբյուրներից ստացված ինֆորմացիան ամփոփ ներկայացնել՝ վերարտադրելով իմաստին մոտ հիմնավորումներ և մեկնաբանություններ։
  • Կարողանում եք անկաշկանդ, անչափ սահուն և ճշգրիտ արտահայտվել և նույնիսկ բարդ իրադարձություններում զանազանել իմաստային նրբերանգները։

Goethe-Zertifikat C2 (Großes Deutsches Sprachdiplom) լեզվի վկայականը օտարերկրացի ուսանողներին հնարավորություն է տալիս ուսանել գերմանական համալսարաններում, բարձրագույն կրթական հաստատություններում, ծառայելով որպես լեզվի իմացության ապացույց, ինչպես նաև տալիս է  գերմաներեն դասավանդելու հնարավորություն։

Rahmenordnung über Deutsche Sprachprüfungen für das Studium an deutschen Hochschulen (RO-DT) (PDF, 395 kB)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նահանգները քննությունը ճանաչում են որպես ուսուցչի որակավորման լեզվական ապացույց: Այս մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել համապատասխան նահանգների հավատարմագրող մարմինների կողմից, ինչպիսիք են Մշակույթի նախարարությունը, դպրոցները կամ կրթության նախարարությունը, ուսուցիչների վերապատրաստման գրասենյակը, շրջանային կառավարությունը կամ Սենատի վարչակազմը:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Այստեղ կարող եք գտնել քննությանը նախապատրաստող ինտերակտիվ թեստ-նմուշներ։

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննության նախապայմաններին, բովանդակությանը և հավելյալ այլ տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ՝

  

*
?
Մուտքագրեկ Ձեր անունը
*
?
Մուտքագրեկ Ձեր ազգանունը
*
?
Նշեկ Ձեր ծննդյան օրը, ամիսը ր տարեթիվը
*
?
Մուտքագրեկ Ձեր ծննդյան երկիրը
*
?
Մուտքագրեկ Ձեր ծննդավայրը՝ քաղաք, գյուղ, այլ
*
?
Մուտքագրեկ Ձեր անձնագրի սերիան և համարը
*
*
*
?
Մուտքագրեկ Ձեր վճարած գումարի չափը դրամով
*
?
Մուտքագրեկ վճարման օրդերի համարը
*
?
Ընտրեկ Ձեր նախընտրած մոդուլը
*
?
Մուտքագրեկ Ձեր հեռախոսահամարը
*
?
Մուտքագրեկ Ձեր էլ․փոստի հասցեն