Մեր դասընթացները

Այս թեստի օգնությամբ կարող եք ստուգել գերմաներենի իմացության Ձեր մակարդակը։ Թեստը Ձեզ նախնական կողմնորոշում է տալիս, թե Դուք որքան լավ եք հասկանում գրավոր կամ բանավոր տեքստերը, ինչպիսին են քերականական Ձեր գիտելիքները և բառապաշարը։

Մեր դասընթացները համապատասխանում են Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակին։

Մեր հասցեն

Գերմաներենի ուսուցման կենտրոն

Մհեր Մկրտչյան 1

0010 Երևան, Հայաստան

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ, ՊԱՐԶ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ԲԱԶՄԱԶԱՆ

Գերմաներենի ուսուցման մեր կենտրոնում պարապմունք չի նշանակում պարզապես լեզու սովորել: Այստեղ Դուք նաև մշակույթի եք ծանոթանում: Անձնական զրույցի և լեզվի իմացության մակարդակն ստուգող թեսթավորման միջոցով պարզում ենք, թե նախնական ինչ իմացություն ունեք և Ձեզ հետ միասին ընտրում ենք համապատասխան դասընթացը: Եկե՛ք և ավելի մոտիկից ծանոթացեք գերմաներենի ուսուցմանը Երևանի գերմաներենի ուսուցման կենտրոնում:

Մեր դասընթացները

  • Հաշվի են առնում դասավանդման և ուսումնառության նորագույն հետազոտական ձեռքբերումները:
  • Բազմազան են և հաղորդակցական: Խոսելու, լսելու, կարդալու և գրելու վարժանքները խաղարկվում են կյանքից բխող իրավիճակներումով և հավաստի տեքստերով:
  • Ակտուալ են և ունեն բազմամշակութային ուղղվածություն.                       երկրագիտական թեմաները, նախագծային և որոնողական առաջադրանքները գերմանախոս երկրների մշակույթի հետ առճակատվելու բազմակողմ հնարավորություններ են ստեղծում:
  • Պարապմունքի լեզուն գերմաներենն է հենց առաջին դասից սկսած:
  • Տալիս են ուսումնառության նորարական և ճկուն հնարավորություններ:

Մեր դասընթացի համակարգը

  • Համակարգված են ըստ ԵՀՉ (լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափանիշներ) վեց մակարդակների: Այսինքն՝ օբյեկտիվորեն չափելի են և միջազգայնորեն համեմատելի:
  • Հետևաբար՝ միասնական  ու տեսանելի են: Ցանկացած դաընթաց ավարտելուց հետո Դուք կարող եք շարունակել հաջորդ փուլը թե՛ մեզ մոտ տեղում և թե Գերմանիայում կամ՝ առցանց:

Մեր դասավանդողները

  • Բոլորն ունեն գերմաներեն դասավանդելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթություն և կատարելագործում են իրենց գիտելիքները՝ մշտապես խորացնելով դրանք իննովատիվ մեթոդներին համապատասխանող վերապատրաստումներով:  Կրթության ու վերապատրաստման հիմքում ընկած է Գերմաներեն դասավանդել սովորել  (DLL ) ծրագիրը, որը գիտության ներկայացուցիչների հետ համատեղ զարգացվել է Գյոթե ինստիտուտի կողմից:
  • Նրանք գերազանց տիրապետում են գերմաներենին
  • Համագործակցության փորձ ունեն տարբեր երկրների ու զանազան մշակութային միջավայրերի մարդկանց հետ:
  • Պարբերաբար վերապատրաստվում են, դրանով իսկ պահպանելով գերմաներենը որպես օտար լեզու դասավանդելու ակտուալ որակավորումը:
  • Նրանք Ձեզ կանոնավոր տեղեկացնում են Ձեր հաջողության ընթացքի մասին, խորհուրդ տալիս, թե ինչպես կարող եք լավագույնս շարունակել սովորել:

Գերմաներենի մեր քննությունները

Մեզ մոտ անցկացվող քննությունները միջազգայնորեն ճանաչված են և բազմաթիվ գործատուների ու ուսումնական հաստատությունների կողմից ընդունվում են որպես որակավորման ապացույց:

Մեր դրական կողմերը

  • Մեզ մոտ սովորելով Դուք կառնչվեք Գերմանիայի ողջ բազմազանությանը.   Տեղում կկարողնաք օգտվել Գյոթե ինստիտուտի գրադարանից ու մեդիադարանից, ցանկության դեպքում՝ մասնակցել բազմաթիվ մշակութային միջոցաումների:
  • Անվճար կօգտագործե՛ք նաև վարժությունների ու հաղորդակցության Deutsch für dich  հարթակը:  Գերմաներեն սովորողների այս համայնքում Ձեզ համար հասանելի են մեծածավալ, ինտերակտիվ ուսումնական նյութեր, և՝ Դուք կարող եք կարծիքներ փոխանակել հարթակի մյուս անդամների հետ:
  • Մեր մասնակիցներին գոհացնելը հանդիսանում է մեր աշխատանքի ամենակարևոր նպատակներից մեկը:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

builder image
builder image
builder image
builder image
builder image