A1
Կարողանում եմ հասկանալ և կիրառել քաջածանոթ, առօրյա արտահայտություններ ու պարզագույն նախադասություններ, որոնք ուղղված են որոշակի կարիքների բավարարմանը։ Կարողանում եմ ներկայանալ, ուրշներին ներկայացնել և դիմացինին անձնական հարցեր ուղղել, ինչպես, օրինակ՝ որտեղ է նա ապրում, ինչպիսի մարդկանց է նա ճանաչում, կամ ինչեր նա ունի, ինչպես նաև կարողանում եմ նմանատիպ հարցերի պատասխանել։ Կարողանում եմ հեշտ հաղորդակցվել, եթե զրուցակիցները դանդաղ և հստակ են խոսում և պատրաստակամ են օգնել։
A2
Կարողանում եմ հասկանալ նախադասություններ և հաճախակի կիրառվող արտահայտություններ, որոնք կապված են այնպիսի բնագավառների հետ, ինչպիսիք են, օրինակ, տեղեկատվությունը իմ անձի և ընտանիքի վերաբերյալ, գնումներ կատարելը, ածխատանքը, իմ միջավայրը և այլն։ Կարողանում եմ հաղորդակցվել պարզ, ստանդարտ իրավիճակներում, որտեղ խոսվում է ծանոթ և գործածվող իրերի վերաբերյալ տեղեկության պարզ և ուղղակի փոխանակման մասին։ Պարզ բառերով կարողանում եմ պատմել իմ ծագման ու կրթության մասին, նկարագրել շրջապատող միջավայրն ու իրերը՝ կախված տվյալ իրավիճակից։
B1
Կարողանում եմ հասկանալ հիմնական իմաստը, երբ օգտագործվում է հստակ ստանդարտ լեզուն և երբ խոսվում է աշխատանքի, դպրոցի, ժամանցի և այլ բնագավառներից քաջածանոթ բաների մասին։ Մեծ մասամբ կարողանում եմ հաղթահարել այն իրավիճակները, որոնց կարելի է հանդիպել տվյալ տարաճաշրջանում ճամփորդելիս։ Կարողանում եմ հեշտությամբ ու կապակցված արտահայտվել քաջածանոթ թեմաների ու անձնական հետաքրքրությունների շուրջ։ Կարողանում եմ հաղորդել իմ ապրումներն ու նկարագրել իրադարձությունները, երազանքները, հույսերն ու նպատակները և կարճ հիմնավորումներ ու բացատրություններ տալ անձնական ծրագրերի և մտքերի մասին։
B2
Կարողանում եմ հասկանալ կոնկրետ և վերացական թեմաների վերաբերյալ բարդ տեքստերի գլխավոր իմաստը, մասնագիտական ոլորտում կարողանում եմ ընկալել մասնագիտական քննարկումները։ Կարողանում եմ այնպես անկաշկանդ ու սահուն արտահայտվել, որ հնարավոր է լինում մայրենի լեզվի կրողների հետ վարել նորմալ երկխոսություն՝ առանց էական ճիգեր գործադրելու, թե այս թե մյուս կողմից։ Կարողանում եմ հստակ և մանրամասն արտահայտվել թեմաների լայն սպեկտրի շուրջ, կարողանում եմ կարծիք հայտնել որևէ արդի հարցի շուրջ և ներկայացնել հնարավոր տարբերակների առավելություններն ու թերությունները։
C1
Կարողանում եմ հասկանալ խրթին ու երկար տեքստերի լայն ասպեկտը, ինչպես նաև ըմբռնել անուղղակի նշանակությունները։ Կարողանում եմ անկաշկանդ և սահուն արտահայտվել՝ կարիք չունենալով հաճախակի բոլորին նկատելի կերպով բառեր փնտրել։ Կարողանում եմ արդյունավետ ու ճկուն կերպով օգտագործել լեզուն հասարակական և մասնագիտական կյանքում, կամ կրթության և ուսման ընթացքում։ Կարողանում եմ հստակ, ճիշտ կառուցված և մանրամասն արտահայտվել բարդ իրադարձությունների վերաբերյալ՝ պատշաճ կերպով կիրառելով զանազան բառեր՝ տեքստի սահունությունն ապահովելու համար։
C2
Կարողանում եմ հեշտությամբ հասկանալ այն ամենն, ինչ կարդում և լսում եմ։ Կարողանում եմ զանազան գրավոր և բանավոր աղբյուրներից ստացված ինֆորմացիան ամփոփ ներկայացնել՝ վերարտադրելով իմասին մոտ հիմնավորումներ և մեկնաբանություններ։ Կարողանում եմ անկաշկանդ, անչափ սահուն և ճշգրիտ արտահայտվել և նույնիսկ բարդ իրադարձություններում զանազանել իմաստային նրբերանգները։