FIT քննություններ

builder image

GOETHE-ZERTIFIKAT A1: FIT IN DEUTSCH 1

Դու ցանկանում ես՝

  • 10-16 տարեկան երեխաների և պատանիների համար նախատեսված քննություն հանձնել
  • Ապացուցել գերմաներենր քո գիտելիքների առկայությունը A1 մակարդակում
  • Ստուգել քո առաջադիմությունը
  • Ստանալմիջազգային ճանաչում ունեցող լեզվի պաշտոնական վկայագիր

Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1 քննությունը նախատեսված է 10-16 տարեկան երեխաների և պատանիների համար։ Այն հավաստում է լեզվի իմացությունը՝ սկզբնական մակարդակում և համապատասխանում է Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակի առաջին (A1) մակարդակին։

Քննությունը հաղթահարելով՝ դու ցույց ես տալիս, որ

  • Կարողանում ես պարզ հարցեր կազմել, դրանց պատասխանել, ինչպես նաև՝ ինչ-որ բան խնդրել և քեզ ուղղված խնդրանքներին արձագանքել
  • Կարողանում ես հասկանալ առօրյա, քաջածանոթ երկխոսություններ և տեքստեր
  • Gespräche und Texte, die von vertrauten Dingen handeln, verstehen kannst.

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Այստեղ կարող եք գտնել քննությանը նախապատրաստող ինտերակտիվ թեստ-նմուշներ։

GOETHE-ZERTIFIKAT A2: FIT IN DEUTSCH

Դու ցանկանում ես՝

  • 10-16 տարեկան պատանիների համար նախատեսված քննություն հանձնել
  • Ապացուցել գերմաներենր քո գիտելիքների առկայությունը A2 մակարդակում
  • Ստուգել քո առաջադիմությունը
  • Ստանալմիջազգային ճանաչում ունեցող լեզվի պաշտոնական վկայագիր

Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch քննությունը նախատեսված է 10-16 պատանիների համար։ Այն հավաստում է լեզվի իմացություն տարրական մակարդակ և համապատասխանում է Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակի երկրորդ (A2) մակարդակին։

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ՝ ԴՈՒ ՑՈՒՅՑ Ես ՏԱԼԻՍ, ՈՐ

  • Կարողանում ես առօրյա իրավիճակներում հասկանալ նախադասություններ և կիրառել հաճախակի օգտագործվող արտահայտություններ։
  • Կարողանում ես հաղորդակցվել պարզ, ստանդարտ իրավիճակներում, որտեղ խոսվում է ծանոթ և գործածվող իրերի վերաբերյալ տեղեկության պարզ և ուղղակի փոխանակման մասին։
  • Կարողանում ես պարզ բառերով պատմել քո ծագման ու կրթության մասին, նկարագրել շրջապատող միջավայրն ու իրերը՝ կախված տվյալ իրավիճակից։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Այստեղ կարող եք գտնել քննությանը նախապատրաստող ինտերակտիվ թեստ-նմուշներ։

GOETHE-ZERTIFIKAT B1

Դու ցանկանում ես՝

  • Գերմանիայում համալսարանի նախապատրաստական կուրսերի հաճախել (Studienkolleg)
  • Գերմանիայում ապրել և աշխատել
  • Ունենալ ուսումնական Ձեր առաջադիմությունն ապացուցող B1 մակարդակի լեզվի վկայական
  • Ստանալմիջազգային ճանաչում ունեցող լեզվի պաշտոնական վկայագիր

Goethe-Zertifikat B1 քննությունը նախատեսված է պատանիների և չափահասների/մեծահասակների համար։ Այն հավաստում է գերմաներնն ինքնուրույն կիրառելու կարողությունը և համապատասխանում է Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակի երրորդ մակարդակին։

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ՝ ԴՈՒ ՑՈՒՅՑ ԵՍ ՏԱԼԻՍ, ՈՐ

  • Կարողանում ես հասկանալ հիմնական իմաստը, երբ օգտագործվում է հստակ ստանդարտ լեզուն և երբ խոսվում է աշխատանքի, դպրոցի, ժամանցի և այլ բնագավառներից քաջածանոթ բաների մասին։
  • Մեծ մասամբ կարողանում ես հաղթահարել այն իրավիճակները, որոնց կարելի է հանդիպել Գերմանիայում և գերմանախոս պետություններում ճամփորդելիս։
  • Կարողանում ես հեշտությամբ ու կապակցված արտահայտվել քաջածանոթ թեմաների ու անձնական հետաէրէրությունների շուրջ։
  • Կարողանում ես  հաղորդել Ձեր ապրումներն ու նկարագրել իրադարձությունները, երազանքները, հույսերն ու նպատակները և կարճ հիմնավորումներ ու բացատրություններ տալ անձնական ծրագրերի և մտքերի մասին։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Այստեղ կարող եք գտնել քննությանը նախապատրաստող ինտերակտիվ թեստ-նմուշներ։

GOETHE-ZERTIFIKAT B2

Դու ցանկանում ես՝

  • Պատրաստվել Գերմանիայում ուսանելուն
  • Աշխատանքի դիմելիս ցուցաբերել գերմաներենի խորացված գիտելիքներ
  • Պատրաստվել Գերմանիայում բժշկական ոլորտում գործունեության
  • Ունենալ ուսումնական Ձեր առաջադիմությունն ապացուցող B2 մակարդակի լեզվի վկայական
  • Ստանալմիջազգային ճանաչում ունեցող լեզվի պաշտոնական վկայագիր

Goethe-Zertifikat B2 քննությունը նախատեսված է պատանիների և չափահասների/մեծահասակների համար։ Այն հավաստում է հավաստում է լեզվի խորացված գիտելիքների իմացությունը և համապատասխանում է Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակի չորրորդ մակարդակին։

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ՝ ԴՈՒ ՑՈՒՅՑ ԵՍ ՏԱԼԻՍ, ՈՐ

  • Կարողանում ես հասկանալ կոնկրետ և վերացական թեմաների վերաբերյալ բարդ տեքստերի գլխավոր իմաստը և կարողանում եք մասնագիտական ոլորտում ընկալել մասնագիտական քննարկումները։
  • Կարողանում ես այնպես անկաշկանդ ու սահուն արտահայտվել, որ հնարավոր է լինում մայրենի լեզվի կրողների հետ վարել նորմալ երկխոսություն՝ առանց էական ճիգեր գործադրելու, թե այս թե մյուս կողմից։
  • Կարողանում ես հստակ և մանրամասն արտահայտվել թեմաների լայն սպեկտրի շուրջ, կարծիք հայտնել որևէ արդի հարցի շուրջ և ներկայացնել հնարավոր տարբերակների առավելություններն ու թերությունները։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Այստեղ կարող եք գտնել քննությանը նախապատրաստող ինտերակտիվ թեստ-նմուշներ։