Կապ և գրանցում

builder image

Գրասենյակի աշխատանքային ժամերը

Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ 11։30-16։00 (Խորհրդատվություն գրասենյակում, հեռախոսազանգի կամ էլ․նամակի միջոցով)

Երեքշաբթի, հինգշաբթի՝  11։30-16։00 (Խորհրդատվություն, հեռախոսազանգի կամ էլ․նամակի միջոցով)

Դասընթացների մասնակցության ընդհանուր նախապայմանները

1․ Լեզվի դասընթացների մասնակցության նախապայմաններ 

Գերմաներենի ուսուցման կենտրոնի կողմից առաջարկվող լեզվի դասընթացները նախատեսված են գերմաներեն սովորել ցանկացող բոլոր անձանց համար։  

Չափահասների կամ մեծահասակների համար նախատեսված դասընթացներին կարող են միանալ 16 և բարձր տարիքի մասնակիցները։ Մանկական և պատանեկան դասընթացների համար գործում են հատուկ պայմաններ՝ 8-11 տարեկան երեխաների դասընթաց, 12-16 տարեկան երիտասարդների դասընթաց, 

2․ Դասընթացների գրանցում

2․1 Դասընթացներին գրանցվում են հիմնականում յուրաքանչյուր եռամսյակի սկզբին՝ սեպտեմբերին, հունվարին և ապրիլին:

2.2 Միջանկյալ գրանցումները ևս հնարավոր են, թե՛ սկսնակների խմբում, թե՛ գործող խմբերում  նախնական գիտելիքների առկայության դեպքում։

 2․3 Դասընթացներին կարելի է գրանցվել լեզվի կենտրոնի գրասենյակում, հեռախոսազանգի կամ էլ․նամակի միջոցով։

3․ Դասընթացների կազմակերպումն ըստ մասնակիցների քանակի ու մակարդակի։                                Խմբերի մեծությունը, մասնակիցների պարտականությունները։

 3․1 Գերմաներենի նախնական գիտելիքներ չունեցող մասնակիցները մասնակցում են սկսնակների համար նախատեսված A1.1 դասընթացին։

3․2 Նախնական գիտելիքների առկայության դեպքում մասնակցի տեղաբաշխումը տվյալ դասընթացին տեղի է ունենում՝ ելնելով  լեզվի կենտրոնում հանձնած տեղաբաշխման թեստի արդյունքից։

3․3 Լեզվի կենտրոնի կանոնավոր դասընթացներն ունեն նվազագույնը 10, առավելագույնը՝ 13 մասնակից։ Դասընթացի սկզբում մասնակիցների թվի կտրուկ նվազման դեպքում (4 մասնակցից քիչ), լեզվի կենտրոնն իրավունք է վերապահում հետաձգել կամ չեղարկել տվյալ դասընթացը։ Լեզվի նույն մակարդակում գործող համապատասխան որևէ այլ դասընթացի առկայության պարագայում, մասնակիցները հնարավորություն ունեն միանալ սույն խմբին՝ հաշվի առնելով դասընթացի օրվա և ժամերի հնարավոր փոփոխությունները։

3․4 Դասընթացի ընթացքում մասնակիցների թվի ավելացման դեպքում, համապատասխանաբար ավելանում է նաև դասընթացի ակադեմիական ժամերի քանակը։

Մասնակիցների քանակը խմբում․

10-13  մասնակիցների դեպքում՝ 75 ակադեմիական ժամ

8-9      մասնակիցների դեպքում՝ 69 ակադեմիական ժամ

6-7      մասնակիցների դեպքում՝ 60 ակադեմիական ժամ

4-5      մասնակիցների դեպքում՝ 51 ակադեմիական ժամ

3․5 Դասընթացի փոփոխությունը հնարավոր է միայն գրասենյակի և դասընթացավարի հետ փոխհամաձայնության դեպքում։

4․ Վճարման պայմաններն ու դասընթացի չեղարկումը

4․1 Դասընթացի մասնակցության վճարը պետք է վճարել ոչ ուշ, քան դասընթացի երկրորդ օրը։

4․2 Գումարի վերադարձից խուսափելու նպատակով՝ մասնակցության գումարը չի վճարվում դասընթացի առաջին օրը։

4․3 Վճարումը կատարվում է բացառապես բանկային փոխանցման միջոցով։  Օրիգինալ դասագրքերը և ուսումնական բոլոր այլ նյութերը ներառված են դասընթացի արժեքի մեջ:

4․4 Գործող խմբին դասընթացի 6-րդ (և ավել) պարապմունքից միանալու դեպքում դասընթացի յուրաքանչյուր օրն արժե 5000 դրամ, իսկ դասագրքերն այլևս անվճար չեն տրամադրվում։

4․5 Դասընթացի մեկնարկից հետո գումարի վերադարձը հնարավոր չէ: Խնդրում ենք ի գիտություն ընդունել սույն պայմանները:

4․6 Դասընթացի մասնակցության վճարը կարող է ամբողջապես վերադարձվել միայն լեզվի ուսուցման կենտրոնի կողմից դասընթացը չեղարկելու դեպքում:

4․7 Դասընթացի մասնակիցը պարտավոր է ենթարկվել Լեզվի կենտրոնում գործող կանոնակարգին, որին նա ծանոթանում է դասընթացի առաջին օրը: Դասընթացի մասնակիցը պետք է ուսումնասիրի և  ամբողջությամբ լրացնի  գրանցման ձևաթուղթը՝ իր ստորագրությամբ ի գիտություն ընդունելով Լեզվի ուսուցման կենտրոնի կողմից սահմանված ընդհանուր պայմանները։

Լրացված ձևաթուղթը պետք է ներկայացնել գրասենյակ, կամ՝ փոխանցել դասընթացավարին։

5․ Դասընթացի մասնակցության տեղեկանք

Դասընթացին մասնակցությունը հավաստող տեղեկանք կարող եք ստանալ միայն առնվազն 70% մասնակցության դեպքում։ Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ տեղեկանքը նույնական չէ լեզվի իմացությունը փաստող վկայագրին /սերտիֆիկատին/, որը միայն լեզվի քննություն հանձնելու պարագայում կարելի է ստանալ։

6. Լեզվի ուսուցման կենտրոնի պարտավորվածությունները ֆորսմաժորային իրավիճակում

 Լեզվի ուսուցաման կենտրոնը պատասխանատվություն է կրում իր և իր աշխատակիցների կողմից անփույթ կամ միտումնավոր կերպով պատճառած վնասների համար։ Լեզվի կենտրոնը պատասխանատվություն չի կրում ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով իր ծառայությունների դադարեցման  համար (օրինակ՝ բնական աղետներ, հրդեհներ, ջրհեղեղներ, պատերազմ և  բոլոր այլ հանգամանքներն ու իրավիճակները, որոնք դուրս են պայմանավորվող կողմերի վերահսկողությունից):

6․1 Եթե դասընթացավարը ստիպված է լինում հետաձգել կամ փոխել պարապմունքը, ապա նա խմբի հետ համաձայնեցնում է պարապունքը լրացնելու օրը։

7․ Անձնական տվյալների պաշտպանություն

Լեզվի ուսուցման կենտրոնը հավաքում, մշակում և օգտագործում է դասընթացի և քննության մասնակցի անձնական տվյալները՝ ելնելով ինչպես դասընթացի և/կամ քննության մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման նպատակից, այնպես էլ՝ օրենքով նախատեսվող և մասնակցի կողմից տրամադրվող համաձայնության իրավունքից։


Անցում հաջորդ փուլ կամ մակարդակի ճշտում


Մասնակիցների խորհրդատվություն


Գրանցման ժամանակ մասնակիցները ստանում են խորհրդատվություն դասընթացների մասին։ Նրանք տեղյակ են, որ մեկ եռամսյակում կարող են ավարտել երկու դասընթաց կամ՝ մեկ մակարդակ։
Խորհրդատվության ժամանակ նրանք տեղեկանում են, որ մեկ դասընթացն ավարտելուց հետո իրենք կարող են լեզվի կենտրոնում շարունակել հաջորդ դասընթացը և/կամ ճշտելով ներկա մակարդակը՝ հաճախել համապատասխան դասընթացը։  
Փուլի ավարտին դասընթացավարը խորհուրդ է տալիս շարունակել հաջորդ դասընթացը՝ ճշտելով ներկա մակարդակը։ Անցումը հաջորդ փուլ իրականացվում է միայն այն դեպքում, եթե մասնակիցը հաճախել է դասընթացի առնվազն 70 %-ը։  Այսպիսով, դասընթացի վերջում արված ստուգման հիման վրա հնարավոր է դառնում շարունակել  հաջորդ մակարդակի դասընթացը։ Եթե մասնակիցը չի համաձայնվում դասընթացավարի առաջարկի հետ, ապա նա հաջորդ դասընթաց կարող է տեղափոխվել միայն այն դեպքում, եթե անցել է  նոր թեսթավորում կամ՝ հանձնել է Գյոթե ինստիտուտի համապատասխան քննությունը։
 
Դասընթացի մակարդակի փոփոխություն

Մակարդակի հետ կապված դասընթացի փոփոխությունից դժգոհության դեպքում, մասնակիցները խնդիրը պարզելու համար խոսում են դասավանդողի հետ։
Եթե դասավանդողը համարում է, որ մասնակիցը տվյալ դասընթացի համար շատ ավելի ուժեղ կամ ավելի թույլ է, ապա նա տեղափոխվում է համապատասխան խումբ։
Առանձին դեպքերում, եթե մասնակիցը շատ թույլ կամ դժվար սովորող է, ապա նրան խորհուրրդ է տրվում կրկնել դասընթացը կամ՝ ընտրել անհատական դասընթաց։ Նման մասնակիցները հիմնականում գերադասում են շարունակել սովորել անհատական դասընթացով։